ԼՂ խնդրի կարգավորման հիմնարար սկզբունքների շուրջ աշխատանքը կշարունակվի աշնանը: Այսօր տեղի ունեցած ասուլիսում նման հայտարարությամբ է հանդես եկել Ռուսաստանի ԱԳՆ ներկայացուցիչ Անդրեյ Նեստերենկոն: Հաղորդում է «Վեստի»-ն:

« Մի քանի հիմնարար սկզբունքների վերաբերող Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների մոսկովյան հանդիպման ընթացքում որոշակի առաջընթաց է ձեռք բերվել: Սկսվել է նոր թեմաների քննարկում»,- ասել է նա:

Հիշեցնենք, որ սա 2009 թվականի ընթացքում Սարգսյան-Ալիեւ արդեն 6-րդ հանդիպումն է: Նախորդ հանդիպումը կայացել էր մայիսի 7-ին` Պրահայում: Նրանց միջեւ առաջին հանդիպումը տեղի է ունեցել նախորդ տարվա հունիսին` Սանկտ-Պետերբուրգում, երկրորդը` նոյեմբերի վերջին` Մոսկվայում, երրորդը` հունվարի 28-ին` Ցյուրիխում:

Նեստերենկոյի խոսքով, Մինսկի խմբի համանախագահները կշարունակեն նախապատրաստական աշխատանքները, իսկ աշնանը կարելի կլինի նախագահների նոր հանդիպման սպասել: