Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին երկրի ամենազգացմունքային քաղաքական գործիչն է: Այդ մասին են վկայում «Քվիրիս պալիտրա» շաբաթաթերթի անցկացրած հարցման արդյունքները:
Պարբերականի փոխանցմամբ, հարցման արդյունքում նախագահը հավաքել է 6,80 միավոր:
Վրաստանի առաջնորդին փոքր-ինչ զիջել է լեյբորիստների առաջնորդ Շալվա Նաթելաշվիլին՝ հավաքելով 6,77 միավոր: Երրորդ տեղում ընթանում է «Պաշտպանիր Վրաստանը» շարժման առաջնորդ Լեւան Գաչեչիլաձեն՝ 5,70:
Հաջորդում են Գոգա Խայնդրավան (5,25), Սալոմե Զուրաբիշվիլին (3,13), Ջոնդի Բահաթուրիա (3,04), Կոնստանտին Գամսախուրդիան (2,73) եւ Գուբազ Սանիկիձեն (2,59):
Հարցումն անց է կացվել 713 անձի միջեւ:




























