Ադրբեջանի լրագրողների փորձագիտական կենտրոնը հանդես է եկել Լեռնային Ղարաբաղ զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչների այց կազմակերպելու առաջարկով:
Փորձագիտական կենտրոնի ղեկավար Ջեյհուն Մուսաօղլուն հայտարարել է, որ իրենք ղարաբաղյան հակամարտության կարգավորման ուղղությամբ հատուկ ակտիվություն են ցուցաբերում թե քաղաքական եւ թե ազգային դիվանագիտության մակարդակով:



















