Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ հարաբերությունների վերջին զարգացումները նման են այն խաղին, որտեղ կողմերը մեկը մյուսին է ցույց տալիս՝ մատնանշելով մեղավորին։ Իր էջերում գրում է Hurriyet Daily News-ը։

Պարբերականը մեջբերում է Թբիլիսիում «Ուսումնասիրությունների կովկասյան կենտրոնի» տարածաշրջանային նախագահ Հանս Գուտբրոդի հետեւյալ խոսքերը. «Նախապայմաններ առաջադրելը այդօրինակ իրավիճակներում բարդ գործ է, քանի որ երկու երկրներում էլ կա անհավանական մեծ ճնշում։ Այսպիսի դեպքում կարեւոր է ոչ թե այն, թե ինչ կկատարվի հետագա 5 ամսվա կամ շաբաթվա ընթացքում, այլ թե ի՞նչ կլինի հետագա 5 տարում»։ Ամեն դեպքում փորձագետը լավատեսորեն է տրամադրված եւ հավաստիացնում է, որ մնացած երկրներն էլ այս գործընթացում կարող են դրական դեր ունենալ։

Թերթը նաեւ գրում է, որ թուքական TEPAV Burcu հետազոտությունների կենտրոնի փորձագետ Գյուլթեկին Փունսմաննը ասել է, թե "Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ բանակցային գործընթացի ներկայիս փակուղին կարող է տապալել երկու տարվա ջանքները. կողմերը պետք է հավատարիմ լինեն փաստաթղթերի տառին եւ ոգուն։ Արձանագրություններում յուրաքանչյուր բառ մանրամասնորեն մտածված է։ Շեշտը պետք է դրվի դիվանագիտության վրա, որպեսզի երկկողմ հարաբերությունների կարգավորմանը ոչինչ չազդի։