Skype համակարգը վերացրել է թերությունը, որը թույլ էր տալիս կոտրել հաշիվները, հաղորդվում է ընկերության բլոգում: 

Հաղորդագրության մեջ ընդգծվում է, որ ընկերության մասնագետները նորացրել են գաղտնաբառի փոփոխման գործընթացը, եւ այժմ այն լավ է աշխատում: Skype-ում նշել են, որ աջակցություն են ցուցաբերում  օգտվողների ոչ մեծաքանակ խմբի, որոնք «անհարմարությունների էին բախվել» գործընթացի բարդացման արդյունքում, հայտնում է  «lenta.ru»-ն:

Հիշեցնենք, որ Skype-ում խոցելիություն էր հյատնաբերվել, որը թույլ էր տալիս  մուտք գործել այլ օգտվողների հաշիվներ. Դրա միջոցներից մեկն էլ գաղտնաբառի վերականգնման հարցումն էր: Թերության մասին հայտնել էին ռուս բլոգերները: 

Նոյեմբերի 14-ի ցերեկը Skype-ը ժամանակավորապես անջատել է գաղտնաբառերի փոփոխման գործառույթը՝ խնդրին լուծում տալու համար: