Թուրքիայում PKK-ի(Քրդական բանվորական կուսակցություն) դեմ ուղղված համաժամանակյա գործողությունների ընթացքում ձերբակալվել են 44 կասկածյալ։ Թուրքական Haberler կայքէջի փոխանցմամբ՝ գործողությունները իրականացվել են Բաթման, Դիարբեքիր, Վան եւ Ստամբուլ քաղաքներում։

Նախնական բերման ենթարկված 62 հոգուց 18-ը ազատ են արձակվել, սակայն նրանց դեմ նույնպես քրեական գործեր են հարուցվում։ Ձերբակալվածները կասկածվում են PKK-ի անդամ լինելու, PKK-ի անդամներին օգնելու մեջ։