Ոստիկանության` Լոռու մարզի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ համայնքային սեփականություն հանդիսացող հողամասի ինքնակամ զավթման եւ շինության ինքնակամ կառուցումը կասեցնելու ուղղությամբ օրենքով սահմանված կարգով միջոցներ չձեռնարկելու դեպքի առթիվ:

Հայաստանի գլխավոր դատախազության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ Սպիտակի քաղաքապետի` 2009թ. հուլիսի 13-ի թիվ 84 որոշմամբ հանձնարարվել էր կասեցնել նույն քաղաքի բնակիչ Գ. Մաթոսյանի կողմից Ս. Ավետիսյան փողոցին հարող 30.5 քմ տարածքի զավթումը եւ այնտեղ ապօրինի իրականացվող շինարարությունը: Սակայն Սպիտակ համայնքի ղեկավարի աշխատակազմի գլխավոր մասնագետ-ճարտարապետ Գ. Նազարյանն իր լիազորությունների իրականացման ընթացքում չի կատարել հողամասի զավթումն ու ապօրինի շինության կառուցումը կասեցնելու իր պարտականությունը եւ դիտավորությամբ այդ ուղղությամբ որևէ միջոց չի ձեռնարկել:

Փաստի առթիվ ոստիկանության Լոռու մարզի քննչական բաժնում 2010թ. հունվարի 19-ին հարուցվել է քրեական գործ ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 3152 -րդ հոդվածով: