«Ես չգիտեմ, թե ով ինչ լուրեր է տարածել, սակայն որեւէ միջադեպ, որեւէ դեպք ոչ Ղարաբաղում, ոչ Հայաստանում բացարձակ տեղի չի ունեցել»,- այսօր NEWS.am-ի թղթակից հետ զրույցում հայտարարեց ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Սեյրան Շահսուվարյանը, մեկնաբանելով քաղաքում տարածված լուրեը, թե ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում լարվածություն է առաջացել:

«Բանը նրանում է, որ մեր գլխավոր ռազմական տեսուչը ստուգումներ է անցկացնում, որը հերթական պլանային ստուգումներն են: Դրանում որեւէ առաձնահատուկ բան չկա»,- հավելեց նա:

ԼՂՀ պաշտպանության բանակի մամուլի խոսնակ Սենոր Հասրաթյանը նույնպես հերքեց ճակատային գծում լարվածության մասին տարածված լուրերը. «Իրականում ոչ մի բան տեղի չի ունենում: Դա սովորական շարքային ապատեղեկատվություն է: Սկսած 1994 թվականից ինչպես եղել է ամառվա շրջանը, այնպես էլ հիմա է շարունակվում, այսինքն հանգիստ է»,- ընդգծեց նա: