Հայաստանի ֆուտբոլի հավաքականի ֆուտբոլիստներ Արման եւ Արտավազդ Քարամյանները, ովքեր հանդես էին գալիս ռումինական «Տիմիշոարայում», տեղափոխվել են թիմի երկրորդ կազմ։ Այս մասին հայտնում է ռումինական Violamania կայքէջը։
Պատճառն այն է, որ եղբայրները պայմանագրի երկարացման պայմանների հարցում չեն կարողացել համաձայնության գալ ակումբի ղեկավարության հետ։ Համաձայն հրապարակման, Արտավազդը տարեկան 200 հազար եվրո աշխատավարձ է պահանջում, այն ժամանակ, երբ նրա եղբայրը սահմանափակվում է 120 հազարով։
Ակումբի նախագահ Մարիան Յանկուն հայտարարել է, որ զրուցել է Քարամյան եղբայրների հետ, եւ կողմերը որոշել են բաժանվել միմյանցից։ Ընդ որում՝ «Տիմիշոարան» չի խոչընդոտի եղբայրներին տեղափոխվել այլ թիմ՝ հաշվի առնելով ակումբին մատուցած նրանց ծառայությունները։




























