Սերժ Սարգսյանի նախագահությամբ այսօր կայացել է ՀՀ Ազգային անվտանգության խորհրդի նիստ:

ՀՀ նախագահի մամուլի գրասենյակը տեղեկացնում է, որ երկրի ղեկավարը Ազգային անվտանգության խորհրդի անդամներին տեղեկացրել է ղարաբաղյան հակամարտության կարգավորման շուրջ ընթացող բանակցությունների ընթացքի, հատկապես` հուլիսի 17-18-ը Մոսկվայում կայացած երկկողմ եւ եռակողմ հանդիպումների մասին։

Նիստում քննարկվել եւ հավանության է արժանացել ՀՀ-ում թմրամոլության եւ թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի ազգային ծրագրի նախագիծը։

Խորհրդի քննարկմանն է ներկայացվել նաեւ ՀՀ-ում մթնոլորտի եւ մթնոլորտային երեւույթների վրա ակտիվ ներգործության հայեցակարգի նախագիծը։