Հունվարի 25-ին Լիսաբոնում կայացել է բարեգործական ֆուտբոլային հանդիպում տարբեր սերունդների ֆուտբոլային աստղերի մասնակցությամբ: Դաշտ էին դուրս եկել «Զիդանի ընկերները» ""Բենֆիկայի" բոլոր աստղերի" դեմ:

Միջոցառման կազմակերպիչների նպատակն էր օգնել երկրաշարժից տուժած Հայիթիին: Խաղը, որն ավարտվել է 3:3 հաշվով, ոչ միայն ուրախություն է պատճառել երկրպագուներին, այլեւ ծառայել է ազնիվ նպատակի:

Կազմակերպիչների խոսքով, հաջողվել է վաճառել 60 հազար տոմս: Բացի այդ, պորտուգալացիները թեժ գիծ էին կազմակերպել, որով կարելի էր զանգել եւ օգնության մասին հայտնել:

Դաշտ են դուրս եկել այնպիսի աստղեր, ինչպես Զինեդին Զիդանը, Լուիշ Ֆիգուն, Միքայել Լաուդրուպը, Գեորգե Հաջին:

Վետերաններին ընկերակցել են Կական, Թիերի Անրին, Դանի Ալվեշն ու այլք: