Առաջիկայում կարող են տեղի ունենալ քննարկումներ «Ժառանգության», Հայ Ազգային Կոնգրեսի եւ Հայ Յեղափոխական Դաշնակցության միջեւ: «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Արմեն Մարտիրոսյանը հայտարարել է, թե «Ժառանգությունը» սպասում է ՀԱԿ-ի եւ ՀՅԴ-ի պատասխանին: «Կարծում եմ, այս տասնօրյակի մեջ այդ պատասխանը մենք կլսենք: Որից հետո, կարծում եմ, հետագա բանակցությունները տեղի կունենան», — ասել է Մարտիրոսյանը:

Հիշեցնենք, որ ՀԱԿ առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանը հանրահավաքի ժամանակ ներկայացրեց 12 կետից բաղկացած պլատֆորմը, որի շուրջ պատրաստ է բանակցել ընդդիմադիր ուժերի հետ: 5 կետից բաղկացած մի պլատֆորմ էլ ներկայացրել է «Ժառանգությունը»: