Ինգուշիայի ներքին գործերի նախարարության շենքի մոտ՝ Նազրան քաղաքում սակրավորներն ականազերծել են երկու պայթուցիկ սարք, որոնցից մեկի ուժը կազմում էր մի քանի կիլոգրամ՝ տրոտիլային համարժեքով:
Ինչպես հաղորդում է «Ինտերֆաքսը»՝ վկայակոչելով գերատեսչության մամուլի ծառայությանը, պայթուցիկ սարքերի մոտ հայտնաբերվել է նաեւ նռնականետ, իսկ պայթուցիկները խոցող տարերով էին հագեցած:
ՆԳՆ ներկայացուցչի խոսքով, համակարգված գործողությունների արդյունքում հնարավոր է եղել խուսափել խոշոր ահաբեկչությունից, որը կարող էր մեծ զոհերի հանգեցնել՝ ինչպես գերատեսչության աշխատակիցների, այնպես էլ տեղական բնակչության շրջանում:
Հնարավոր ձերբակալվածների մասին առայժմ չի հաղորդվում:




























