Հանրահայտ իտալացի դերասանուհի Օռնելա Մուտին հանգստանալու համար ժամանել է Թուրքիա: Այս մասին հաղորդում է թուրքական «Haberturk» կայքէջը:

Մի ժամանակ շատ տղամարդկանց իր գեղեցկությամբ գերած իտալացի հայտնի դերասանուհին, չնայած այն հանգամանքին, որ 54 տարեկան է, դեռեւս աչքի է ընկնում գեղեցկությամբ եւ պահպանված գեղեցիկ կազմվածքով: Հուլիսի 21-ին Օռնելա Մուտին Հռոմ-Ստամբուլ չվերթով ժամանել է Ստամբուլ: Օդանավակայանում նա ընդամենը ասել է, որ Թուրքիա է եկել հանգստանալու համար: Երկու անգամ ամուսնացած Օռնելա Մուտին ունի երեք երեխա: Նրա հայրը ծնունդով Նեապոլից է, իսկ մայրը էստոնուհի է: