Մեքսիկական «Ամերիկա դե Մեխիկո» ակումբի խաղացող Սալվադոր Կաբանյասան հոսպիտալացվել է։ Մեխիկոյի բարերից մեկում անհայտ անձը կրակել է ֆուտբոլիստի գլխին։
Ակումբի նախագահ Միչել Բաուերի հաղորդմամբ, Կաբանյասը բարում գտնվել է իր կնոջ հետ։
Դեպքի առնչությամբ ձերբակալվեն են երկու հոգի։ Հանցագործության պատճառները պարզվում են։
Նշենք, որ Կաբանյասը հանդես է եկել Պարագվայում, Չիլիում, իսկ 2003 թվականից իր մարզական գործունեությունը շարունակել է Մեքսիկայում։



























