NEWS.am-ը որոշակի կրճատումներով ներկայացնում է «The Armenian Mirror-Spectator»-ում հրապարկված Էդմոն Ազադյանի հոդվածը.
Ուրուգվայ այցելող հայերը պատկերացում են կազմում այդ երկրում հայ համայնքի կարգավիճակի մասին: Համայնքի մեծ մասը ցեղասպանության վերապրածների ժառանգներն են` ծանր ապրումներով ու հիշողություններով: Սակայն իրենց ջանքերի եւ աշխատասիրության շնորհիվ նրանց հաջողվել է ինտեգրվել հյուրընկալ երկրում` ասիմիլյացիայի չենթարկվելով:
Նրանց ներդրումը Ուրուգվայի զարգացման գործում ավելին էր, քան ենթադրում էր նրանց թվաքանակը: Ուստի նրանց ազդեցությունը եւս ուժեղ է: Վերջերս իրադարձությունները ցույց տվեցին, որ Ուրուգվայն սկսել է կարեւոր քաղաքական դեր խաղալ Կովկասում քաղաքականության շախմատային տախտակի վրա:Լատինական Ամերիկայում կան երկրներ, որոնք Արեւմուտքի եւ Արեւելքի միջեւ ոչ ինտենսիվ սառը պատերազմի կողմնակից չեն: Դրա օրինակը Նիկարագուայի եւ Վենեսուելայի կողմից Աբխազիայի եւ Հարավային Օսիայի ճանաչումն էր: Ուրուգվայի քաղաքականությունը համապատասխանում է Հարավային Ամերիկայում այդ միտումներին: Փաստը, որ Ուրուգվայի խորհրդարանի պաշտոնական պատվիրակությունն այցելեց Ղարաբաղ, հեղափոխական նախաձեռնություն էր, որը հանգեցրեց Բաքվի ցասմանը:Այս իրադարձությունները կարող են վերջնական արդյունքում հանգեցնել Լեռնային Ղարաբաղի անկախության ճանաչմանը:
Պատասխանելով նման հնարավորության մասին ուղիղ հարցին, Ուրուգվայի արտաքին գործերով կոմիտեի նախագահ Ռուբեն Մարտինես Գուելմոն ասաց. «Եթե անկեղծ լինենք` տեսականորեն նման հնարավորություն կա: Սակայն դա քաղաքական գործընթաց է, որը պետք է իր հունով ընթացա: Փաստաթղթերը պետք է կազմվեն եւ ուսումնասիրվեն: Ներկայումս մենք իրականցնում ենք փաստերի հավաքման առաքելությունը, որոնք կնեկայացվեն քաղաքական ուժերին»:Անցած տարի Ուրուգվայի Սենատն ընդունել էր բանաձեւ` Հայոց ցեղասպանության թանգարանի կառուցման նապատակով բյուջեից միջոցների հատկացման համար:





























