Ադրբեջանի խորհրդարանի նախագահ Օգտայ Ասադովը փետրվարի 20-ի կողմերը այցելելու է Իրան:
Ասադովի այցը Իրան տեղի կունենա նրա իրանցի գործընկերոջ՝ Ալի Լարիջանիի հրավերով: Այն պատասխան այց է՝ Այդ երկրի խորհրդարանի նախկին նախագահ Գուլամալի Հադդադ Ադիլի Բաքու կատարած այցին:
Այցի ընթացքում նախատեսված են Ասադովի հանդիպումները Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեջադի, ԱԳն ղեկավար Մանուչեհր Մոթթաքիի եւ այլ պաշտոնյաների հետ:




























