Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կառավարությունում իր աշխատանքային օրվա ավարտից հետո ճանապարհին այցելել է տաքսի սերվիսներից մեկը եւ մոտ 20 րոպե զրուցել վարորդների հետ: Վարորդները վարչապետին թեյ են հյուրասիրել եւ ներկայացրել իրենց հուզող հարցերը:
Թուրքական Internethaber կայքէջի փոխանցմամբ` վարչապետի մեկնելուց հետո տաքսու վարորդները ասել են, որ նա խոստացել է երկու վարորդների նոր աշխատանքի տեղավորել: Վարորդներից մեկը ցանկացել է զբաղվել անասնապահությամբ եւ խոստացել, որ առաջին անգամ ստացված կաթը կուղարկի վարչապետ Էրդողանին:



























