Դժվար է ասել, թե Ռոզա Ծառուկյանը, որպես մայր ինչպես է վերաբերում նրան, որ Գագիկ Ծառուկյանը կարող է առաջադրվել 2013-ի նախագահական ընտրություններին: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ԲՀԿ-ական պատգամավոր Արագած Ախոյանն՝ արձագանքելով մամուլում տեղ գտած այն տեղեկություններին, թե Ռոզա Ծառուկյանը դեմ է, որ Գագիկ Ծառուկյանն առաջադրի իր թեկնածությունը 2013թ-ի նախագահական ընտրություններում:

«Ես ինչ կարող եմ ասել մայրական զգացողությունների մասին: Անկեղծ ասած այդ հարցին չեմ կարող պատասխանել, քանի որ տեղյակ չեմ եւ չեմ հետաքրքրվել»,- ավելացրեց Արագած Ախոյանը: