Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը հունվարի 25-ին հրամանագիր է ստորագրել ՀՀ նախագահի գլխավոր ռազմական տեսուչի առաջին տեղակալ, գեներալ-մայոր Լեոնիդ Արմենակի Մարտիրոսովին գեներալ-լեյտենանտի զինվորական կոչում շնորհելու մասին:

Մեկ այլ հրամանագրով ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի օպերատիվ վարչության պետ, գնդապետ Արտակ Մաթեւոսի Դավթյանին շնորհվել է գեներալ-մայորի զինվորական կոչում:

Բացի այդ, Սերժ Սարգսյանը բանակի օրվա առթիվ (հունվարի 28), զորքերի մարտական պատրաստվածության ապահովման գործում ներդրած նշանակալի ավանդի, ինչպես նաեւ հայրենիքի սահմանները պաշտպանելիս ցուցաբերած խիզախության եւ անձնվիրության համար ՀՀ պաշտպանության նախարարության մի խումբ ծառայողների եւ ազատամարտիկների Հայաստանի Հանրապետության մեդալներով պարգեւատրելու մասին հրամանագիր է ստորագրել:

«Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալով պարգեւատրվել է Սեյրան Լորենցի ՎԱՆՑՅԱՆԸ (ազատամարտիկ):

«Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի մեդալով պարգեւատրվել են Արա Սուրենի ՆԱԶԱՐՅԱՆԸ (Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի տեղակալ), Արմեն Հրանտի ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ (թիվ 55555 զորամասի հրամանատար, գեներալ-մայոր), Արիս Զարմայիլի ԲՐՈՒՏՅԱՆԸ (թիվ 10564 զորամասի հրամանատար, գնդապետ), Կորյուն Սերյոժայի ԵՂԻԱԶԱՐՅԱՆԸ (թիվ 18120 զորամասի հրամանատար, գնդապետ), Գառնիկ Վյաչեսլավի ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆԸ (ՀՀ պաշտպանության նախարարության աշխատակազմի ղեկավար), Վաչագան Վարազդատի ՀԱՐՈՒԹՅՈՒՆՈՎԸ (թիվ 24939 զորամասի հրամանատարի տեղակալ, գնդապետ), Ավետիք Վոլոդյայի ՄՈՒՐԱԴՅԱՆԸ (թիվ 14018 զորամասի հրամանատար, գնդապետ), Ժիրայր Համլետի ՊՈՂՈՍՅԱՆԸ (թիվ 46677 զորամասի հրամանատար, գնդապետ), Ալբերտ Միշայի ՔԱՐԱՄՅԱՆԸ (թիվ 27527 զորամասի շտաբի պետ-հրամանատարի տեղակալ, գնդապետ), Արմեն Վլադիմիրի ՍԱՀԱԿՅԱՆԸ (թիվ 10037 զորամասի վարչության պետ, փոխգնդապետ), Արթուր Սարգսի ՍԱՐԳՍՅԱՆԸ (թիվ 60913 զորամասի հրամանատար, փոխգնդապետ), Յաշա Ժորայի ՀԱԿՈԲՅԱՆԸ (ազատամարտիկ):

Արիության մեդալով պարգեւատրվել են 13 եւ Մարտական ծառայության մեդալով` 40 զինծառայող: