Այսօր՝ նոյեմբերի 25-ին, ճանապարհատրանսպորտային պատահար է տեղի ունեցել Վանաձորում: Ինչպես հայտնում է NEWS.am-ի Լոռիի թղթակիցը, գիշերը ժամը 4:00-ի սահմաններում «Աուդի A-4» մակնիշի 32 ԼՏ 590 համարանիշի մեքենան Վանաձորի Զորավար Անդրանիկ փողոցում՝ ռազմական ոստիկանության դիմաց կորցրել է կառավարումն ու բախվել ռազմական ոստիկանության պատին, այնուհետ գլխիվայր շրջվել: Հարվածից վարորդը՝ Վանաձոր քաղաքի բնակիչ, 1984թ ծնված Պարգեւ Պողոսյանը դուրս է շպրտվել մեքենայից եւ տեղում մահացել:
Դեպքի վայր են ժամանել Լոռիի ճանապարհային ոստիկանները պետի տեղակալ Մարտիկ Բալայանի գլխավորությամբ: Մեքենան տեղափոխվել է ճանապարհային ոստիկանության տուգանային հրապարակ:
Լուսանկարները՝ Էդվարդ Արզումանյանի/NEWSam





























