Նոյեմբերի 19-ին, ժամը 09.05-ին, ոստիկանության Ստեփանավանի բաժնում հաղորդում է ստացվել, որ գիշերը Ուռուտ գյուղում այրվել է բնակիչներից մեկի խոտի դեզը:

Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե հրդեհը մարվել է մարտական 1 հաշվարկի ուժերով:

Պատճառվել է շուրջ 780 հազար դրամի նյութական վնաս:

Հանգամանքները պարզվում են, Լոռու մարզային հրդեհային եւ տեխնիկական անվտանգության տեսչության կողմից կատարվում է հետաքննություն:

Լուսանկարները ՝ Էդվարդ Արզումանյանի /NEWS.am