Լոռիի մարզում դեռեւս կան դպրոցներ, որոնք ձմռանը վառելափայտ են օգտագործում: Ինչպես հայտնում է NEWS.am-ի Լոռիի թղթակիցը, մարզային ենթակայության 152 դպրոցներից  5-ը ջեռուցվում են հեղուկ առելիքով, 22-ը՝ էլէկտրականությամբ, 104-ը՝ բնական գազով, (դրանցից 52-ն ունի լոկալ ջեռուցման համակարգ, 52-ը՝ գազի վառաարան), մնացած 21 դպրոցները՝ փայտով:

Մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի եւ սպորտի վարչության մշակույթի բաժնի գլխավոր մասնագետ Աշոտ Պապանյանի փոխանցմամբ՝ մարզի բոլոր դպրոցներում ամեն ինչ կարգավորվել է, եւ ջեռուցման հետ կապված որեւէ խնդիր չկա: Ըստ նրա, մարզում դեռեւս կան մի շարք համայնքներ, որոնք գազաֆիկացված են, սակայն դպրոցներում դեռեւս չկա բնական գազ: