Այսօր՝ նոյեմբերի 27-ին, արտակարգ դեպք է գրանցվել Լոռիի մարզի Ստեփանավան քաղաքում: ինչպես հայտնում է NEWS.am-ի Լոռիի թղթակիցը, ժամը 20:04-ին ԱԻՆ մարզային փրկարարական վարչություն ահազանգ է ստացվել, որ Ստեփանավան քաղաքում  ավտոտնակ է այրվում:

Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ: Այրվել է Ստեփանավան քաղաքի բնակիչ Արսեն Մանուչարյանին պատկանող ավտոտնակը, որի մեջ այդ պահին կայանված է եղել նրա անձնական օգտագործման «Զապորոժեց» մակնիշի մեքենան: Հրդեհի արդյունքում այրվել է ավտոտնակի տանիքը, ինչպես նաեւ ներսում գտնվող մեքենան: Հրդեհից տուժել է նաեւ ավտոտնակին հարակից  փայտե ջերմոցը: