26 տարվա ընթացքում Բաթումում առաջին անգամ ձյուն է տեղացել:

Քաղաքի բնակիչները շնորհավորում են իրար այդ իրադարձության առթիվ: Նրանց խոսքով, իրենք ձյուն չեն տեսել 1984 թվականից: Ձյունը, որ տեղացել է ողջ գիշեր, որոշ անհարմարություններ է ստեղծել ճանապարհներին, բայց ոչ ոք դրանից չի նեղվել, առավել եւս, որ քաղաքային ծառայությունները սկսել են մաքրել մայթերն ու երթեւեկելի հատվածները, հաղորդում է «Կավկազ պրես» գործակալությունը: