Ադրբեջանի մայրաքաղաքի մետրոպոլիտենում տեղի է ունեցել երկու շարժակազմերի բախում։ ""Գյանջլիկ" կայարանում մեկ շարժակազմ վթարի էր ենթարկվել, իսկ նրա հետեւից եկող շարժակազմը բախվել է նրան",- ասել է ականատեսներից մեկը։ Ըստ նրա, երկրորդ շարժակազմը հասցրել է արգելակել, որի շնորհիվ բախումը ուժգին չի եղել։ Նախնական տվյալներով, բախման արդյունքում վիրավորներ ու զոհեր չկան։
Ադրբեջանի արտակարգ իրավիճակների նախարարության հերթապահ բաժանմունքը հաստատել է մետրոպոլիտենում գնացքների բախման տեղեկությունը։ Միաժամանակ, նրանք նշել են, որ վթարը չնչին էր, եւ արդեն իսկ մետրոպոլիտենում երթեւեկությունը վերականգնվել է։



























