Նոյեմբերի 29-ին, ժամը 13.20-ին, անհայտ քաղաքացուց  ոստիկանության Արարատի մարզային վարչության հերթապահ մասում ահազանգ է ստացվել, որ Երեւան-Երասխ ճանապարհի 29-րդ կմ-ին` կամրջի մոտ, զենք-զինամթերք է թողել:

Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, որ մեկնած օպերատիվ խումբը նշված վայրում հայտնաբերել է «ԱԿ-74» տիպի ինքնաձիգ` լիցքավորված 30 փամփուշտով,  եւ տարբեր տրամաչափի 55 փամփուշտ: 

Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության:

Կատարվում է հետաքննություն: