Ռազմավարական հարձակողական սպառազինությունների կրճատման մասին պայմանագիրը ԱՄՆ-ի եւ Ռուսաստանի միջեւ կկնքվի ամենամոտ ժամկետներում։ Այս մասին խոսվել է հունվարի 27-ին ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդեւի եւ ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի միջեւ տեղի ունեցած հեռախոսազրույցի ժամանակ։

Ամերիկյան կողմի նախաձեռնությամբ տեղի ունեցած հեռաախոսազրույցի ընթացքում կողմերը կարծիք են հայտնել, որ նոր պայմանագրի մասին բանակցությունները «համարյա ավարտված են»։ Կրեմլի մամուլի ծառայությունն ավելի ուշ հայտնել է, որ Մեդվեդեւը եւ Օբաման պայմանավորվել են հանձնարարականներ տալ մոտ ժամանակներս ավարտելու պայմանագրի տեխնիկական մասը։

Ինչպես նախօրեին հայտարարել էր ԱՄՆ փոխպետքարտուղար Ֆիլիպ Քրոուլին, երկու երկրների նախագահները պայմանագրի կնքելու շուրջ բանակցություները կշարունակեն փետրվարի 1-ին։

Ռուսաստանի ԱԳՆ տվյալներով, պայմանագիրը կարող է պատրաստ լինել արդեն մի քանի շաբաթից։

Նոր պայմանագիրը պետք է փոխարինի հնին, որը ստորագրվել է 1991թ., Մոսկվայում եւ ուժի մեջ է մտել 1994թ. դեկտեմբերի 5-ից։ Նրա ժամկետը լրացել է 2009թ. դեկտեմբերի 5-ին։