Հայաստանի ֆուտբոլային հավաքականի խաղացողներ Արման եւ Արտավազդ Քարամյանները, որոնք հանդես են գալիս ռումինական «Տիմիշոարա» թիմի կազմում, կարող են տեղափոխվել «Ստյաուա»՝ երկրի ամենահայտնի թիմերից մեկը: Այդ մասին հաղորդում է ռումինական Prosport.ro կայքը:
Աղբյուրի փոխանցմամբ, երկվորյակ եղբայրները զրույց են ունեցել Միխայ Ստոյկիցայի հետ, որը լավ գիտի եղբայրներին Հայաստանի հավաքականի հետ աշխատանքի ժամանակներից: Զրույցից հետո Քարամյանները որոշել են փոխել գրանցումը՝ ձեռքի հետ Ստոյկիցային ֆուտբոլային բարձունքներ խոստանալով:
Հիշեցնենք, որ ավելի վաղ հաղորդվել էր, թե «Տիմիշոարայի» ղեկավարությունը մտադիր չէ երկարաձգել պայմանագիրը Քարամյանների հետ:




























