Նոյեմբերի 30-ին, ժամը 14.30-ին, «Արմենիա» բժշկական կենտրոնից ճանապարհային ոստիկանության հերթապահ մասում հաղորդում է ստացվել, որ մարմնական վնասվածքներով իրենց մոտ բուժօգնության են տեղափոխվել 1978 թ. ծնված Անահիտ Պ.-ն եւ 2005 թ. ծնված Արմեն Ք.-ն:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, թե Անահիտ Պ.-ն հայտնել է, որ ժամը 4.00-ի սահմաններում անհայտ ավտոմեքենայի վարորդը Շինարարներ փողոցում վրաերթի է ենթարկել իրենց եւ դիմել փախուստի:

Ձեռնարկվում են միջոցառումներ վարորդի ինքնությունը պարզելու, վարորդին եւ ավտոմեքենան հայտնաբերելու ուղղությամբ:

Կատարվում է քննություն: