Նոյեմբերի 30-ին, ժամը 12.00-ին, ոստիկանության Դիլիջանի բաժնի ծառայողները Երեւան քաղաքի Նոր Նորքի 9-րդ զանգվածի Վիլնյուսի փողոցից բերման են ենթարկել 1969 թ. ծնված Դերենիկ Մ.-ին:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ նա նոյեմբերի 29-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 173 հոդվածի մեղադրանքով (Ծնողի կողմից երեխային պահելուց չարամտորեն խուսափելը):




























