Նոյեմբերի 30-ին, ժամը 13.30-ին, հիվանդանոցից ոստիկանության Վաղարշապատի բաժնում հաղորդում է ստացվել, որ մարմնական վնասվածքներով իրենց մոտ բուժօգնության է դիմել 1992 թ. ծնված Արթուր Վ.-ն:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, թե նա պարզվել է, որ նա նույն օրը, ժամը 07.30-ի սահմաններում, իր «ԳԱԶ-2410» մակնիշի ավտոմեքենան ավտոտնակից հանելով՝ շարժիչն առանց անջատելու կայանել եւ իջել է ավտոտնակի դռները փակելու. այդ ընթացքում մեքենան հետընթաց շարժվել է, ինչի հետեւանքով նա մնացել է ավտոմեքենայի եւ ավտոտնակի դռների միջեւ:
Կատարվում է քննություն:





























