Նոյեմբերի 30-ին, ժամը 17.40-ին, ոստիկանության Իջեւանի բաժնի ծառայողները Երեւան քաղաքի Բաղրամյան պողոտայից բերման են ենթարկել 1957 թ. ծնված Սարգիս Գ.-ին, որը նոյեմբերի 30-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 233 հոդվածի 1-ին մասի մեղադրանքով (Ռադիոակտիվ նյութեր ապօրինի ձեռք բերելը, պահելը, օգտագործելը, փոխադրելը, հանձնելը, իրացնելը, ոչնչացնելը կամ վնասելը):
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, թե Սարգիս Գ.-ն կալանավորված է:





























