Նոյեմբերի 30-ին, ժամը 17.00-ին, ոստիկանության Նոր Նորքի բաժին է ներկայացել 1981 թ. ծնված Հովսեփ Ա.-ն, որը նոյեմբերի 26-ից հետախուզվում էր խոշոր չափերի հասնող խարդախության մեղադրանքով:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, թե Հովսեփ Ա.-ն ներկայացվել է Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանի դատարան:




























