Նոյեմբերի 30-ին, ժամը 08.30-ին, ոստիկանության Մաշտոցի բաժնի ծառայողները Բագրատաշենի սահմանային անցակետից բերման են ենթարկել 1962 թ. ծնված Ռիտա Ա.-ին:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, թե նա 2005 թ. օգոստոսի 18-ից հետախուզվում էր հարկերը, տուրքերը կամ պարտադիր այլ վճարումները վճարելուց չարամտորեն խուսափելու մեղադրանքով:





























