Նոյեմբերի 30-ին, ժամը16.40-ին, «Օպել» մակնիշի ավտոմեքենան Երեւանի Լենինգրադյան եւ Սեբաստիայի փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել 11-ամյա մի տղայի, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, թե կատարվում է քննություն:





























