Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի, քրեական հետախուզության գլխավոր վարչությունների, Տավուշի մարզային վարչության, Իջեւանի բաժնի եւ Տավուշի մարզային քննչական բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ Գետահովիտ գյուղի բնակիչ, անհատ ձեռներեց, 1979 թ. ծնված Վահագն Ադամյանը հոկտեմբերի 20-ին «Հայանտառ» ՊՈԱԿ-ի Ճամբարակի անտառտնտեսության Դպրաբակի անտառպետության 1-ին պահաբաժնի անտառամասից ապօրինի հատել է զգալի չափերի հասնող՝ 2 հաճարենի, 1 հացենի եւ 1 կաղնի ծառեր:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, թե ապօրինի անտառահատման հետեւանքով պետությանը պատճառված վնասի չափը պարզվում է:
Կատարվում է նախաքննություն:





























