Դեկտեմբերի 1-ին, ժամը 13.30-ին կոտայքի մարզից ահազանգ է ստացվել, որ Հրազդան քաղաքի Վանատուր թաղամասի Օղաձեւ խաչմերուկում գտնվող գազալցակայանում տեղի է ունեցել պայթյուն:

ԱԻՆ լրատվական ծառայությունից հայտնում են, թե դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Տեղում պարզվել է, որ «Վաղարշ» ՍՊԸ գազալցակայանում լիցքավորման ժամանակ պայթել է «ԳԱԶ 3110» մակնիշի 09 ՏՕ 716 պետհամարանիշի ավտո մեքենայի գազի բալոնը` առանց հրդեհի բռնկման: Նախնական տվյալներով զոհեր եւ վիրավորներ չկան: Դեպքի վայր են մեկնել ՀՀ ԱԻՆ պետական հրդեհային եւ տեխնիկական անվտանգության տեսչության եւ «Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի աշխատակիցները: Պայթյունի հետեւանքով վնասվել է «գազ 3110» ավտոմեքենային կից «Միցուբիշի Պաջեռո Իո» մակնիշի 33 SԼ 585 պետհամարանիշի ավտոմեքենայի առաջամասը: Կտրվի լրացուցիչ տեղեկություն: