Թիվ 1 ընտրատարածքում ժամը 14:00-ի դրությամբ ընտրություններին մասնակցել է 14 հազար 563 քաղաքացի: Այս մասին NEWS.am-ին հայտնեցին Կենտրոնական ընտրական հանձնաժողովից: Դա կազմում է քվեարկելու իրավունք ունեցող անձանց 22.49 տոկոսը:
Թիվ 35 ընտրատարածքում ժամը 14.00-ի դրությամբ ընտրություններին մասնակցել է 7 հազար 879 քաղաքացի, որը կազմում է ընտրողների 14.08 տոկոսը:
Նշենք, որ այսօր` դեկտեմբերի 2-ին, թիվ 1 եւ 35 ընտրատարածքներում անց են կացվում Ազգային ժողովի մեծամասնական ընտրակարգով լրացուցիչ ընտրություններ: Գյումրիի թիվ 35 ընտրատարածքում կպայքարեն «Սովռանո» ՍՊԸ-ի» տնօրեն, Հանրապետական կուսակցության անդամ Արման Սահակյանն ու ՀՀՇ անդամ Մուրադ Գրիգորյանը, անկուսակցական Արման Խաչատրյանը ավելի վաղ ինքնաբացարկ էր հայտնել: Իսկ Ավանի թիվ 1 ընտրատարածքում իրար դեմ մրցելու են «Ժառանգությունից» նախկին պատգամավոր Ստեփան Սաֆարյանը, ՀՀԿ-ական Ռոբերտ Սարգսյանը` Տարոն Մարգարյանի աներորդին,անկուսակցական Էդուարդ Պետրոսյանը, իսկ Հայ Ազգային Կոնգրեսին մաս կազմող Կանաչների կուսակցության նախագահ Արմենակ Դովլաթյանը ինքնաբացարկ է հայտնել:




























