Դեկտեմբերի 2-ին, ժամը 21.45-ին, հիվանդանոցից ոստիկանության Նաիրիի բաժնում հաղորդում է ստացվել, որ գազի թունավորումով  իրենց մոտ են տեղափոխվել Եղվարդ քաղաքի Շինարարների փողոցի թիվ 15 տան երեք  բնակիչները:

Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե պարզվել է, որ տուժողները տեղափոխվել են «Արմենիա» ՀԲԿ եւ գտնվում են վերակենդանացման բաժանմունքում եւ ըստ բժշկի տեղեկանքի` ի վիճակի չեն բացատրություն տալու:

Հանգամանքները պարզվում են:

Կատարվում է հետաքննություն: