«Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը մոլորակի ամենաբարդ հակամարտություններից մեկն է եւ „Մեծ ութնյակը“ ձգտում է դրա լուծմանը, որպեսզի Հարավային կովկասը ավելի քիչ մղձավանջերի մեջ ընկնի»,- «Թրենդ»-ին ասել է ամերիկյան «The Heritage Foundation»-ի Ռուսաստանի, Եվրասիայի եւ միջազգային էներգետիկ անվտանգության ուղղության ղեկավար, քաղաքագետ Արիել Քոենը: Նրա կարծիքով, կողմերչից ոչ մեկը պատրաստ չէ զիջել իր շահերը:
«Ինձ թվում է, որ երկու կողմի շահերից է բխում գնալ այնպիսի լուծման, որը թույլ կտա Ղարաբաղի հայ բնակչությանը հանգիստ ապրել իր հողի վրա, միաժամանակ Ադրբեջանը պահպանի իր ինքնիշխանությունը»,- ասել է նա, հավելելով, որ նախկին ԽՍՀՄ սահմաններըչպետք է վերանայվեն ոչ Ղարաբաղում, ոչ Աբխազիայում, ոչ էլ Հարավային Օսեթիայում:
Քոենը նաեւ կարծիք է հայտնել, որ խնդրի լուծման գործում կարեւոր դեր կարող է կատարել ժողովրդական դիվանագիտությունը: Հիշեցնենք, որ հուլիսի սկզբին հայ եւ ադրբեջանցի մտավորականները այցելություն կատարեցին Բաքու, Երեւան եւ Ստեփանակերտ:
«Սակայն բորոլ դեպքերում այս հարցի լուծումը պետք է տան երկու երկրների ղեկավարները, ինչպես նաեւ նրանց աջակցող կամ ընդդիմության մեջ գտնվող շրջանակներն ու ինստիտուտները: Նրանք են որոշում ընդունում խաղաղության կամ պատերազմի վերաբերյալ, այդ թվում նաեւ Լեռնային Ղարաբաղում»,- ասել է Քոենը:



















