Կոտայքի մարզի 30-ամյա  Ա.Ա-ն ծառայությունից տուն վերադառնալուց հետո սեռական ոտնձգություն է  կատարել 14 տարին չլրացած անչափահասի նկատմամբ: Եղվարդի ընդհանուր իրավասության դատարանից NEWS.am-ը տեղեկացավ, որ սույն գործը քննվելու է իրենց մոտ:

Ա.Ա-ին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, հանդիսանալով ՀՀ ՊՆ N զորամասի պայմանագրային զինծառայող , կոչումով շարքային, գտնվելով ալկոհոլային թեթեւ աստիճանի խմածության վիճակում,  իր` Կոտայքի մարզի Եղվարդ քաղաքի  ննջասենյակում, ակնհայտ 14 տարին չլրացած  Վ. Վ-ի անօգնական վիճակն օգտագործելով, սեռական ոտնձգություն է  կատարել նրա նկատմամբ: Անչափահասը դիմադրել է եւ գործը բռնաբարության չի հասել:

Քրեական գործ է հարուցվել 139 հոդվածի 3-րդ մասով` սեքսուալ բնույթի բռնի գործողությունները  անչափահասի նկատմամբ: Սույն հոդվածը պատժվում է  4-10 տարվա ազատազրկման: Գործը դատարան է ստացվել նոյեմբերի 30-ին: Առաջիկայում կնշանակվի դատական քննության օրը: Խափանման միջոց ընտրվել է կալանավորումը: