Վրացական կառավարությունը հունվարի 28-ի նիստի ընթացքում ռազմավարական հիմնադրույթը Աբխազիայի եւ Հարավային Օսիայի հանդեպ։

«Միացվածություն համագործակցության ճանապարհով» կոչվող փաստաթղթում, ինչպես նշել է փոխվարչապետ Թեմուր Յակոբաշվիլին, մանրամասն շարադրված են Աբխազիայի եւ Հարավային Օսիայի հանդեպ Վրաստանի ձեռնարկելիք միջոցները։

Յակոբաշվիլիի խոսքով, Վրաստանը հրաժարվում է երկու հանրապետությունների մեկուսացումից։ «Այնտեղ մեր քաղաքացիներն են։ Նրանց պետք է ներգրավել Վրաստանում իրականացվող կրթական, մշակութային, սոցիալական ծրագրերի մեջ»,- հայտարարել է նա։ Փոխվարչապետի խոսքով, միջոցառումները կֆինանսավորվեն ինչպես պետության, այնպես էլ դոնորների կողմից։

Նա ընդգծել է, որ Վրաստանը Աբխազիայի եւ Հարավային Օսիայի հետ հարաբերությունների կարգավորման համար ընտրել է բացառապես խաղաղ ճանապարհը։