Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր՝ հունվարի 28-ին մասնակցել է «Ռաֆայել» բժշկական կենտրոնի բացմանը:
Հայաստանի կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնում են, որ, ողջունելով ներկաներին, կառավարության ղեկավարը, նախ բոլորին շնորհավորել է Հայոց ազգային բանակի կազմավորման 18-րդ տարեդարձի առթիվ, ապա նշել, որ կարեւորում է Հայաստանում ժամանակակից բժշկական կենտրոնների հիմնումը, որոնք կարող են որակյալ ծառայություններ առաջարկել մեր քաղաքացիներին:
Այնուհետեւ վարչապետը շրջել է բժշկական կենտրոնում, ծանոթացել շենքային պայմաններին ու տեխնիկական հնարավորություններին:




























