ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յաապ դե Հուփ Սխեֆերին տեղափոխել են հիվանդանոց, որտեղ նրան վիրահատել են: Հյուսիսատլանտյան դաշինքի ներկայացուցիչ Ջեյմս Ապատուրայն նշել է, որ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարին հիվանդանոց տեղափոխելու հիմնական պատճառն է եղել զարկերակի խցանումը։

Վիրահատության ժամանակ բժիշկները հեռացրել են փոքր թրոմբը։ Ըստ Սապատուրիայի, ներկա պահին ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը վերակենդանացման բաժնում է։ Ենթադրվում է, որ Սխեֆերը դեռ մի քանի օր կլինի բժիշկների վերահոսկողության տակ։

Հիշեցնենք, որ Սհեֆերի առողջությունը կտրուկ վատացել է Բելգիայի ազգային տոնակատարությանը նվիրված միջոցառման ժամանակ, որն անցկացվում էր Բրյուսելի կենտրոնական պարտեզներից մեկում։