«Արարատ գրուպ» ընկերությունը ՀՀ բնապահպանության նախարարությանն է ներկայացրել հանքային եւ քաղցրահամ ջրերի նոր գործարանի բնապահպանական փորձաքննության արդյունքները:
Գործարանը գտնվում է Արտաշատում, նախկին մանրատախտակի գործարանի տեղում: Արտադրության համար կիրառվելու են եվրոպական եւ ամերիկյան առաջատար տեխնոլոգիաներ:
Ըստ ներկայացված նախագծի՝ ստորգետնյա ածխաթթվային հանքային ջրի հորատանցքը գտնվում է Արարատի մարզի Դաշտաքար գյուղի մոտ, իսկ քաղցրահամ ջրի խորքային հորը՝ անմիջապես գործարանի տարածքում:
Կիրառվելու են նախնական ջրամաքրման եւ շշալցման նախապատրաստման նոր արդիական տեխնոլոգիաներ, որոնք ներդրվելու են գերմանական CHRIWA ընկերության կողմից:
Պլաստիկ շշերի եւ արկղերի արտադրումն իրականացվելու է կանադական HUSKY ֆիրմայի կողմից տրամադրված նորագույն սարքավորումների օգնությամբ:




























