Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանը, «Ժողովուրդ»-ի լավատեղյակ աղμյուրների փոխանցմամբ, մարզի գյուղապետերին ստիպել է ժամանակից շուտ վճարել հողի հարկերը, որպեսզի արժանանա գյուղատնտեսության նախարարության կողմից սահմանված ոսկե մեդալին: Գյուղապետերն էլ, բնականաբար,ամեն ինչ արել են, որպեսզի գոհացնեն մարզպետին:

Արդյունքում Ս. Խաչատրյանը հավաքագրած գումարը ներկայացրել է նախարարություն եւ արժանացել երկար սպասված բաղձալի ոսկե մեդալին: Տեղեկությունը փորձեցինք ճշտել Ս. Խաչատրյանից, սակայն վերջինս հրաժարվեց հեռախոսով պատասխանել մեր հարցին:

Փոխարենը ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը մեզ հետ զրույցում հաստատեց տեղեկությունը` բացատրելով. «Մրցանակը հարկերի հետ կապ չունի: Մենք հոկտեմμերին կոնֆերանս անցկացրեցինք եւ Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանին գյուղատնտեսության ոլորտում բարձր ցուցանիշներ ապահովելու համար պարգեւատրեցինք գյուղատնտեսության ոսկե մեդալով»: