Դեկտեմբերի 7-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսը ցավակցական գիր է հղել Անտիոքի Հույն Ուղղափառ Եկեղեցու Սրբազան Սինոդին, հոգեւոր դասին եւ հավատացյալ ժողովրդին` Անտիոքի եւ Համայն Արեւելքի Ուղղափառ Եկեղեցու առաջնորդ Իգնատիոս Դ Պատրիարքի մահովան կապակցությամբ:
Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից նշեցին, թե հայրապետական ցավակցագրում մասնաւորապէս ասւում է. «Նորին Սրբազնությունն իր ողջ կյանքի ընթացքում քաջաբար ծառայեց Սիրիայի Եկեղեցուն եւ քրիստոնեական ամուր առաջնորդության օրինակ դարձավ հատկապես Մերձաւոր Արեւելքի ընթացիկ ճգնաժամի պայմաններում:
Իգնատիոս Պատրիարքը մեծ հաջողությունների հասավ Անտիոքի Պատրիարքության հոգեւոր կյանքի վերանորոգության գործում, եւ նրա ջանքերի շնորհիվ զգալի առաջընթաց արձանագրվեց ուղղափառ երիտասարդ սպասավորության զարգացման, նոր աստվածաբանական հաստատությունների բացման, ինչպես նաեւ միջեկեղեցական եւ միջկրոնական երկխոսությունների զարգացման մէջ:
…Մենք աղօթում ենք առ Բարձրյալն Աստված, որ երջանկահիշատակ Պատրիարքի հոգին ընդունի Իր երկնային արքայության մեջ եւ հայցում Ամենակարողին, որ խաղաղություն պարգեւի Սիրիայի ժողովրդին քաղաքակական անկայունության եւ քաղաքացիական պատերազմի այս դժվարին օրերին»:



























