Ամերիկացի գրող Նենսի Գրիգորյանն իր նոր՝ «Ողջ լույսը, որն այնտեղ կար» վեպի համար մի փոքր անսովոր սյուժե է ընտրել: Այս մասին գրում է «The Armenian Mirror-Spectator»-ը: Նրա պատմությունը կենտրոնացած է Պեգորյան ընտանիքի եւ հայ համայնքի՝ Հայոց ցեղասպանությունից փրկված բոլոր գաղթականների ցավալի վիճակի վրա, ովքեր լավ կյանք ու անվտանգություն էին փնտրում Փարիզում, սակայն բռնությունն այստեղ էլ հասավ: Նրանք երկրորդ աշխարհամարտի տարիներին, նացիստական ներխուժման եւ օկուպացիայի պայմաններում պայքարում են գոյատեւելու համար:
Գրիգորյանն իր պատմության համար ֆոնը հետազոտել է բավական զգուշությամբ, եւ սյուժեն կառուցել է այն հայերի պատմությունների հիման վրա, ովքեր միացել են ֆրանսիական կումունիստական դիմադրությանը, ոգեշնչվելով Միսակ Մանուշյանի օրինակով, որին եւ նրա 22-հոգանոց խմբին նացիստներն սպանել են 1944-ին:
Իր գեղարվեստական ստեղծագործությունը վավերագրելու համար, Գրիգորյանը մի քանի անգամ մեկնել է Փարիզ եւ հարցազրույցներ վերցրել այն հայերից, ովքեր վերապրել են նացիստական օկուպացիան: Նա նույնիսկ կարողացել է գտնել մարդկանց, ովքեր եղել են Մանուշյանի խմբում եւ կենդանի են մնացել:
Նրա հերոսը դեռահաս աղջիկ Մարալ Պեգորյանն է, կոշկակարի եւ նրա կնոջ՝ Ազնիվի դուստրը:
Նշենք, որ Նենսի Գրիգորյանը Դորտմունդի քոլեջի ավարտից հետո ապրել է Փարիզում եւ կերպարվեստի մագիստրի աստիճան ստացել Կոլումբիայի համալսարանում: Նա «Զաբել» եւ «Երազանք հացի եւ կրակի մասին» գրքերի հեղինակն է:




























