Թուրքիայի ներքին գործերի նախարար, սկանդալային հայտարարություններով հայտնի Իդրիս Նաիմ Շահինը հերթական զավեշտալի արտահայտությունն է արել, որը սոցկայքերում եւ լրատվամիջոցներում մեծ արձագանք է գտել:
Թուրքական Hurriyet-ի փոխանցմամբ՝ Թուրքիայի ներքին գործերի նախարար Իդրիս Նաիմ Շահինը Անթալիայում ահաբեկչության եւ սահմանախախտումների դեմ պայքարի միջազգային կոնֆերանսի ժամանակ հանդես է եկել զավեշտալի ելույթով։ Թուրք նախարարը, անդրադառնալով PKK-ի (Քուրդիստանի բանվորական կուսակցություն) դեմ պայքարին, նշել է,թե որոշ ձեւով մարդկային վերաբերմունք ցույց տալիս են. «Այդ զինյալներն ինչքան էլ վատ նպատակներ ունեն, ինչքան էլ ուղեղները լվացված է, ի վերջո նրանք է մարդ են»։
Նշենք, որ ամիսներ առաջ Էրզրումում քաղաքացիների հետ հանդիպման ժամանակ Իդրիս Նաիմ Շահինը իրեն դիմած քաղաքացուն ասել էր. «Դե թռվռա կամ խաղա, որ հավատանք, որ մեզ սիրում ես»։
Նախարարի այս խոսքերը կատաղեցրել էր REDHACK հաքերների խմբին, ովքեր կոտրել էին Թուրքիայի ՆԳՆ արխիվային կայքը՝ թողնելով գրություն. «Հիմա խաղալու հերթը քոնն է, Իդրիս։ Եթե մեր տված հարկերի հաշվին օգտվում ես շքեղություններից, պիտի ապացուցես, որ մեզ սիրում ես։ Դե թռվռա, որ հավատանք»։




























